Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:45
20.01.23
110

Պատրաստ ենք հանդիպել Միրզոյանի և Լավրովի հետ. Բայրամով

Img default alt hy

Բաքուն պատրաստ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման շուտափույթ անցկացմանը։

Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ Հայաստանի հրաժարումը Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված ԱԳ նախարարների հանդիպումից բանակցային գործընթացը փակուղի է մտցրել:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արարատ Միրզոյանը չէր մեկնել Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման՝ իր որոշումը հիմնավորելով «Լաչինի միջանցքում տիրող իրավիճակով»։