Լրահոս
Քաղաքական
14:17
15.01.25
343

Պատերազմը մոտենում է Հայաստանի՞ն, թե՞ ոչ մի բացառիկ բան. ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթն ինչի՞ մասին է

 

«Կարգավիճակը, որը Հայաստանը ստանում է Միացյալ Նահանգների հետ ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթղթով, չի նշանակում, թե Հայաստանը դառնում է ԱՄՆ ռազմավարական դաշնակից»,- «Հայլուրի» հետ զրույցում ասել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը: Քաղաքագետը պնդում է, որ այդ փաստաթղթը չի սրելու Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և ԱՊՀ մյուս գործընկերների հետ: Հայ-ամերիկյան հարաբերություններին ռազմավարական համագործակցության տեսք տալը վերջին տարիների աշխատանք չէ, հայ-ամերիկյան 30-ամյա շփումների արդյունքն է: