Լրահոս
Միջազգային
23:08
28.11.22
143

Կիևը կտարհանեն, եթե հոսանքը չմիանա. Կլիչկոյի կոչը ուկրաինացիներին

Ձմռանը Կիևից կարող է մասսայական տարհանում սկսվել, եթե ստաբիլ լույս ու ջեռուցում չլինի: Վլադիմիր Զելենսկին, նկատի ունենալով լույսի, ջրի անջատումները, հայտարարել է, որ ուկրաինացիներին ծանր շաբաթ է սպասվում: Նրանք հիմա խմբերով տաքանում են այն տեղերում, որոնք անլույս չեն, օրինակ՝ որոշ դպրոցներում:

Հումանիտար ճգնաժամը չի հաղթահարվում, օրակարգում է մնում նաև միջուկային ճգնաժամի վտանգը: