Լրահոս
Կրթություն և գիտություն
15:14
09.09.24
344

Պատահական մարդիկ որոշել են ոչնչացնել 90 տարվա պատմություն ունեցող ԲՈւՀ-ը. Նատալյա Խաչատրյան

Img default alt hy

Այսօր մեր աչքի առաջ կատարվում է սարսափելի ջարդ և ոչնչացում 90 տարվա փառապանծ պատմություն ունեցող մի ամբողջ ԲՈւՀ-ի: Այս մասին դասախոսների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Բրյուսովի անվան համալսարանի դասախոս Նատալյա Խաչատրյանը:

«Երբ խոսում եմ պարոն Գյուրջինյանի մասին, մտքիս միայն Հերոստրատն է գալիս։ Նա Հին Հունաստանում չկարողացավ ոչ մի բանով պատմության մեջ մնալ, գնաց, այրեց Արտեմիսի տաճարը։ Հիմա այրում են Բրյուսովի տաճարը։ Դա անընդունելի է»,- նշեց նա։