Լրահոս
Հասարակական
12:15
27.12.24
602

Պաշտպանության նախարարության մեքենաները կվաճառվեն որպես մետաղի ջարդոն

Img default alt hy

Կառավարությունը տարեվերջյան՝ դեկտեմբերի 27-ի նիստին որոշում ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարությունում կուտակված պաշտպանության նպատակով չօգտագործվող, դուրս գրված, գաղտնի աշխատանքների համար չնախատեսված և ռազմական  նշանակություն չունեցող 1236 միավոր (մոտ 5263 տոննա) տրանսպորտային միջոցների ջարդոնի օտարում իրականացնել։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի 1 տոննայի նվազագույն մեկնարկային գինը առաջարկվել է 45 000 ՀՀ դրամ՝ համաձայն 2024 թվականի մայիսի 13-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքի։