Լրահոս
Սպորտ
18:30
25.01.23
107

Պաշտոնական․ Ուրարտուն հայտարարել է նոր տրանսֆերի մասին

Img default alt hy

«Ուրարտուն» նորեկ ունի։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպան Ռաֆայել դա Սիլվայի հետ։ 30-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական «Ռեդ Բուլ Բրագանտինո», «Սեարա», «Վիկտորիա» և «Բոտաֆոգո» ֆուտբոլային ակումբներում։

Ողջունում ենք Ռաֆայելին մեր ակումբում և մաղթում հաջող ու հաղթական ելույթներ։ Նշենք, որ բրազիլացին հանդես կգա 35 համարի խաղաշապիկով»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։