Լրահոս
Մամուլի տեսություն
12:45
07.09.24
80

Փաշինյանը որոշել է «քցե՞լ» Արևմուտքին․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության արևմտամետների թևում լուռ քննարկումներ ու դժգոհություններ են խմորվում՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը որոշել է «քցել» Արևմուտքին․ Բաքվի հետ ուղիղ է շփվում, Ռուսաստանի հանդեպ հարգալից վերաբերմունք է պահանջում, ԵՄ-ի հարցով հանրաքվեին է դեմ։

Նրանք կարծում են, որ Արևմուտքը չի ների Փաշինյանին՝ խաղաղության գործընթացը ռուսական հարթակ տեղափոխելու համար, և հնարավոր է «սալյուտը ներսից խփեն»՝ խաղադրույք անելով այն խմբի վրա, որը հստակ արևմտամետ կլինի և կտապալի Փաշինյանի իշխանությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։