Լրահոս
Քաղաքական
13:08
10.09.24
113

Փաշինյանը կրկնում է Ալիևին և պատրաստ է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը: «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ է նա վերահաստատել իր պատրաստակամությունը՝ հիշեցնելով հայկական կողմի առաջարկը Բաքվին՝ ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածներն առանձին՝ որպես հիմնարար փաստաթուղթ, չհամաձայնեցված հարցերի քննարկումը՝ շարունակել:

Հայաստանի վարչապետի խոսքով՝ պայմանագրի նախագծի 16 հոդվածից 13-ը և նախաբանը համաձայնեցված են, մնացած երեք հոդվածների երկու նախադասություններից մեկն է համաձայնեցված:

«Ընդհանուր առմամբ՝ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է 80 տոկոսով»,- նշել է Փաշինյանը՝ կրկնելով օրեր առաջ Ալիևի հնչեցրած թիվը: