Լրահոս
Քաղաքական
19:20
25.12.24
356

Փաշինյանը հիվանդ է, չի մեկնել Ռուսաստան, որ չվարակի գործընկերներին

Այսօր Սանկտ Պետերբուրգում սկսվել է ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Պուտինը ցավակցել է Ակտաուում կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին և հայտնել, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը մեկնել է դեպքի վայր:

Հայաստանի վարչապետը չի մասնակցում ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել երկու օր առաջ: