Լրահոս
Հայաստան
11:20
28.02.22
377

Փաշինյանը դարձյալ զրպարտել է․ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցը Փաշինյանի դեմ

Img default alt hy

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի հայցը վերաբերում է, նախորդ տարվա մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։

Նախորդ դատական նիստի ժամանակ Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանա իր վստահորդի ամբողջ ելույթն ուսումնասիրել և դիրքորոշում հայտնել, քանի որ նրա համար հասկանալի չէր՝ Փաշինյանի ամբո՞ղջ ելույթն է զրպարտչական, թե՝ որոշ հատվածներ։