Լրահոս
Հասարակական
13:51
23.10.25
4 266

Փաշինյանը Աստծո դեմ սուր է ճոճում, իսկ ով Աստծո դեմ սուր է ճոճում, էդ սրից էլ ինքը կընկնի․ Լևոն Ջավախյան

Img default alt hy

«Է ոնց կարող եմ լավ բան ասել, դա ոչ թե անհատի դեմ պայքար է, այլ ամբողջ եկեղեցու: Ես կասեի՝ դա պայքար է Աստծո դեմ, նա Աստծու դեմ սուր է ճոճում, իսկ ով Աստծո դեմ սուր է ճոճում, էդ սրից էլ ինքը կընկնի»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, ասաց գրող Լևոն Ջավախյանը.

«Եկեղեցին մեր ինքնության հիմնական պայմաններից մեկն է, Պատկանյանն ասում էր՝ «ի՞նչ է հայը, հայը, ասում էր, մայրենի լեզուն է, հայրենի դավանանք է և ազգի պատմությունն է», էդ հիմնասյունները խարխլում է, որ էստեղ ստեղծվի մի կոնգլոմերատ ժողովուրդ, թրքահպատակ վիլայեթ, թրքանման մի ժողովուրդ, մանկուրտացված, թլպատված, որ կարողանա իր գոյությունը պահպանել: Եթե Ռուսաստանի հովանու տակից դուրս է գալիս, ինքը մեխանիկորեն մտնում է Թուրքիայի հովանու տակ՝ իբր թե եվրոպամետ մտածողությամբ: Ես ասել եմ ու կասեմ՝ Արևմուտքը էստեղ ներկա է Թուրքիայի դեմքով, թուրքահաճո էլ քաղաքականություն է վարում»,- ասաց Ջավախյանը: