Լրահոս
Քաղաքական
20:45
25.10.25
207

Փաշինյանն այցելել է Կիրանց

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:

Վարչապետը և Հանրային խորհրդի անդամները նախ եղել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները:

Հաջորդ կանգառը եղել է Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում: Շրջայցի ընթացքում ՀԽ անդամները ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:

Այնուհետև վարչապետը և ՀԽ անդամները ծանոթացել են Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգման աշխատանքներին: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ։

Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025թ. դեկտեմբերին: