Լրահոս
Իրավական
07:47
07.04.22
145

Փաշինյանին «վիրավորած» ուսուցչի դեմ քրեական գործի միակ հիմքը դատարանն անթույլատրելի է ճանաչել

Արդեն 5 ամիս է՝ շարունակվում է Նիկոլ Փաշինյանի մասին՝ դասի ժամանակ կարծիքն ասած պատմության ուսուցչի դատը: Այսօրվա դատական նիստում ուսուցիչը պատմել է, որ այդ դասի ժամանակ Միջնադարի մասին էր խոսում, մասնավորապես թուրքերի: Ինքը միջնադարը բերել մեր օրերի հետ է կապել՝ ասելու, որ պատմությունը կրկնվում է, թուրքերը չեն փոխվել: