Լրահոս
12:40
25.11.22
145

Ջոնի Դեփը կվերադառնա՞ կապիտան Ջեք Ճնճղուկի դերին․ պատասխանը՝ հայտնի է

Img default alt hy

«Showbiz.amՋոնի Դեփը չի վերադառնա «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմ՝ չնայած լուրերին, որ նրա անունը հայտնվել է նոր մասի հյուրերի ցուցակում:

Դերասանի՝ կապիտան Ջեք Ճնճղուկի դերին վերադառնալու շշուկները սկսեցին պտտվել այն բանից հետո, երբ հաստատվեց այն լուրը, որ Դիսնեյը նրան հեռացրել է ֆրանշիզայից 2018 թվականին:

Սակայն աղբյուրները այժմ Daily Mail-ին հաստատում են, որ այս տեղեկությունը կեղծ է։ Իսկ մենք սպասել էինք լեգենդի վերադարձին…

Բայց լավ նորություն ևս կա, ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջոնի Դեփը կենսագրական ֆիլմ է նկարահանելու իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի մասին։