Լրահոս
Հասարակական
11:46
17.02.25
619

Պարտվելուց հետո կինոյի ոչմիթիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy


Ղարաբաղի հանձնումը կատարվեց երկու փուլով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Առաջին փուլը 2018-2020թթ.-ին,  մյուսը 2020 թ.-ից հետո՝ մինչև 23թ.-ի սեպտեմբեր»,- նշեց նա:

«2019թ․ Փաշինյանը արհամարհեց ԵԱՀԿ ՄԽ առաջարկը և հայտարարեց, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից։ Սա նշանակում է՝ համանախագահողներին ասում է՝ դուք ո՞վ եք, ես կինոյի տղան եմ, ինչ կուզեմ՝ կանեմ։ Հետո ասաց՝ Արցախը Հայաստան է, և վերջ, սա, ըստ էության, պատերազմի կոչ էր։

2-րդ կոպիտ սխալը եղել է Պրահայում, երբ Հայաստանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Սա եղել է այն պահին, երբ Ռուսաստանն անհաջողություններ էր ունենում ուկրաինական ճակատում, և ՀՀ իշխանությունը որոշեց` Ռուսաստանը պարտության է գնում։ Այս որոշմամբ զրոյացվեց Ռուսաստանի միջնորդության մանդատը։

Սա բերեց պատերազմ, պարտվելուց հետո կինոյի ոչմիթիզական ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: