Լրահոս
Քաղաքական
14:48
12.08.25
138

Պարտադրված զիջումներն անընդունելի է համարում «Հայաստան» խմբակցությունը

«Հայաստան» խմբակցությունը մերժում, անընդունելի և դատապարտելի է համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորությունները, և Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագիրը, որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ, համոզված է Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը: Ըստ հայտարարության՝ այդ պարտավորությունները պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ: