Լրահոս
Հասարակական
22:40
27.11.22
319

Փակ կլինի Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը. քաղաքապետարան

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը:

«Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը», - ասվում է ֆեյսբուքյան հաղորդագրությունում: