Լրահոս
Հասարակական
20:54
28.11.22
141

Փակ կլինեն կենտրոնական որոշ փողոցներ

Img default alt hy

Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07:00-Ն փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: