Լրահոս
Հասարակական
14:06
06.01.25
292

Փակ ճանապարհներ, արգելափակված մեքենաներ՝ Հայաստանում

 

Ձյան առատ տեղումների հետևանքով մեքենաներ են արգելափակվել Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզերում: Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը ահազանգեր է ստացել Աշտարակ, Ապարան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներից, մեքենաները հանվել են արգելափակումից: Փրկարար ծառայությունը արգելափակումից դուրս է բերել 8 ավտոմեքենա, 19 քաղաքացու ցուցաբերել օգնություն: Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ճանապարհը: Գեղարքունիքում և Սյունիքում ձյուն է գալիս, բայց առայժմ միջպետական ու հանրապետական ճանապարհները բաց են, հայտնում է ճանապարհային դեպարտամենտը: Վրաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտներից էլ հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։