Լրահոս
Միջազգային
19:50
26.02.22
233

Պահանջեք հեռացնել բոլոր ծանր զինատեսակները քաղաքների բնակելի թաղամասերից․ ՌԴ ՊՆ-ն՝ ուկրաինացիներին

Img default alt hy

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուս զինվորականները Ուկրաինայում գործողության ընթացքում չեն հարվածում բնակելի թաղամասերին։

«Ռուսական զինված ուժերը ոչ մի հարված չեն հասցնում ուկրաինական քաղաքների բնակելի թաղամասերին»,- շաբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Կոնաշենկովը։

«Մենք դիմում ենք Ուկրաինայի ժողովրդին, պահանջեք Կիևի հանցագործ իշխանություններից անհապաղ հեռացնել բոլոր ծանր զինատեսակները իրենց տներից և քաղաքների բնակելի թաղամասերից»,- հորդորել է Կոնաշենկովը։