Լրահոս
Հասարակական
10:05
15.02.25
200

Ովքե՞ր են հրահանգել ջնջել Արցախը անգամ քարտեզներից. ահազանգում են Երևանի զարգացման կենտրոնները

 

Աղմկահարույց միջադեպի կենտրոնում է հայտնվել XAXALOVE հայկական ապրանքանիշը, որը հայտնի է իր ուսուցողական ու զարգացնող խաղերով: Ֆեյսբուքյան տասնյակ օգտատերեր, որ XAXALOVE-ի մշտական հաճախորդներն են, ահազանգում են՝ ընկերությունը ոչ միայն շրջանառությունից հանել է Հայաստան-Արցախ միասնական քարտեզները, այլև աշխատակիցները զանգում, ու դրանք հետ են պահանջում արդեն ձեռք բերած հաճախորդներից: