Լրահոս
Սպորտ
23:46
23.03.25
770

Ուզում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից, այս հաշիվն անընդունելի է. Ջոն վան’տ Սխիպ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մեկնաբանել է Վրաստանից կրած պարտությունը:

«Մենք ոչ պրոֆեսիոնալ էինք գործում՝ կորցնելով գնդակները շատ ու շատ: Բոլորս ցնցված էինք և չէինք կարողանում արձագանքել: Ուզում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից, այս հաշիվն անընդունելի է»,-լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:

Ջոն վան’տ Սխիպի խոսքով` երբ թիմը պարտվում էր մեկնարկային 15 րոպեներից հետո, արդեն իսկ ինչ-որ բան սխալ էր գնում, որը իր մարզչական շտաբը չկարողացավ շտկել:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին` զիջելով 6:1 հաշվով: