Լրահոս
Իրավական
19:54
01.08.25
186

Ուժայիններն անօրինական գործողություններ են կատարել հեռախոսիս մեջ առկա տվյալների հետ․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․

«ՀՀ քննչական մարմինների հակասահմանադրական, խայտառակ գործողությունների հետևանքով, երբ բռնի ուժով բնակարանիցս գողացան անձնական օգտագործման բջջային հեռախոսս, 21 օր հետո միայն հնարավորություն եմ ստանում օգտվել իմ սոցէջերից:

Երեկ երեկոյան, առանց մի բացատրության, ներողության ու պարզաբանման, ՀՀ քննչական կոմիտեի քննիչն անխոս վերադարձրեց հեռախոսս։

Առաջիկայում առիթ կունենամ փաստարկված, միջազգային կառույցների ուսումնասիրման հիման վրա ներկայացնել, թե այս օրերին ինչ անօրինական գործողություններ են ուժայինները կատարել հեռախոսիս մեջ առկա տվյալների հետ։

Մինչ այդ հիշեցնեմ, որ գլխավոր դատախազը լիովին անհաղորդ, քար լռությամբ անտեսում է այս դեպքի առիթով իրեն ուղարկված հանցագործության մասին հաղորդումների երկու դիմումներս։

Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նորից հնարավորություն ունեմ բոլորիդ հետ շփվելու, մեր քաղաքական և կուսակցական աշխատանքը ներկայացնելու։

Ու վերջում՝ նոր օր, նոր պայքար՝ հանուն Հայաստանի Հանրապետության լիակատար ազատագրման և ինքնիշխանության»։