Լրահոս
Իրավական
16:43
17.08.22
107

Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել

Img default alt hy

Օգոստոսի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 67-ամյա Միխաիլ Մ.-ն, որը 2017 թ. նոյեմբերի 30-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 273-րդ և 177-րդ հոդվածների մեղադրանքով:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոց է ընտրվել կալանքը: