Լրահոս
Միջազգային
14:36
26.11.22
100

Ուկրաինայի պատվիրակները ԵԱՀԿ ԽՎ-ում չեն լինի, քանի դեռ այնտեղ են ռուսները

Ուկրաինայի պատվիրակությունը բոյկոտելու է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը կառույցի կազմում է: Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի պատվիրակության անդամ Եվգենյա Կրավչուկին։

«Մենք բոյկոտում ենք աշխատանքը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, քանի դեռ այդ կառույցը չի կարողանում իր վերաբերմունքը ձևավորել Ռուսաստանի նկատմամաբ»,- ասել է Կրավչուկը։