Լրահոս
Միջազգային
11:09
28.02.22
2 167

Ուկրաինայի բնակչության մեծ մասը խոսում է ռուսերեն․ Բրազիլիան դեմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Img default alt hy

Բրազիլիան ռուս-ուկրաինական հակամարտությունում չեզոք դիրք կզբաղեցնի և դեմ կլինի պատժամիջոցների սահմանմանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։

«Մենք որևէ կողմի չենք պաշտպանի, մենք կշարունակենք չեզոք մնալ և բոլորին հնարավորինս օգնել»,- ասել է Բոլսոնարուն Սան Պաուլոյում կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Բրազիլիան ՄԱԿ-ում դեմ է հանդես գալու պատժամիջոցներին և մտադիր չէ դատապարտել Ռուսաստանի ղեկավարության գործողությունները Ուկրաինայի հետ կապված՝ ասելով, որ «Ուկրաինայի բնակչության մեծ մասը խոսում է ռուսերեն»։