Լրահոս
Միջազգային
14:05
30.05.23
112

Ուկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Մոսկվայի վրա

Ռուսաստանի մայրաքաղաքի վրա գրոհել են ուկրաինական ԱԹՍ-ներ: Ըստ Դաշնության պաշտպանության նախարարության՝ 8 անօդաչու է ուղարկվել Մոսկվայի ուղղությամբ: 

Դրանցից 5-ը խոցել է ռուսական ՀՕՊ-ը, 3-ը կորցրել են կառավարումն ու ընկել Պրոֆսոյուզնայա և Լենինի պողոտաներում գտնվող երկու բնակելի շենքերի վրա: Երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել: