Լրահոս
Միջազգային
21:40
26.02.22
587

Ուկրաինական կողմը դադարեցրել է ՌԴ-ի հետ երկաթուղային կապը

Img default alt hy

Ուկրաինական «Ուկրզալիզնիցիա» ԲԲԸ-ն դադարեցրել է ցանկացած հարաբերություն և փոխգործակցություն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ։ 

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրենք ՌԴ երկաթուղայիններին առաջարկել են խաղաղություն և դադարեցնել պատերազմը, սակայն նրանք շարունակել են տանկեր և այլ զինտեխնիկա բերել Ուկրաինա և նրա սահմաններ։ 

«Նախկինում հազարավոր ապրանքների փոխադրումներ և երկու երկրների տնտեսություններին միլիոնավոր դոլարներ բերած երկրների միջև երկաթուղային հանգույցները քանդվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դադարեցվել է նաև դիսպետչերական կապը Ռուսաստանի Դաշնության հետ։