Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:23
17.07.22
116

Ուկրաինական Ան-12 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են զոհերից երկուսի մարմինները

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում ուկրաինական Ան-12-ի կործանման վայրում հայտնաբերվել մահացածներից երկուս մարմինները, անձնակազմի ևս վեց անդամների որոնողական աշխատանքները շարունակվում են,այս մասին հայտնել են Գործողությունների և ճգնաժամային կառավարման ազգային համակարգող կենտրոնից։

Ինքնաթիռը կործանվել է շաբաթ երեկոյան Կավալա քաղաքի մոտ։ Դեպքի վայրում անվտանգության գոտի է սահմանվել, և վթարի տարածքը փակվել է՝ հաշվի առնելով այն տեղեկությունը, որ ինքնաթիռը տեղափոխում է 11,5 տոննա զինամթերք։ Կարճ ժամանակ անց վթարի վայրի մերձակա տարածքի  բնակիչներին  տեղեկացվել է առաջացած ծխի պատճառով փակել պատուհաններն ու դռները և հեռու մնալ վթարի վայրից։

«Ազգային պաշտպանության գլխավոր շտաբը տեղակայել է ականազերծման ստորաբաժանումներ, այնուհետև ճառագայթային, կենսաբանական և քիմիական պաշտպանության հատուկ միջգերատեսչական ընկերության խումբ է Աթենքից մեկնել  վթարի վայր:  Կատարված զննությունների արդյունքում վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել»,- հայտնել են համակարգող կենտրոնից։

Այս պահին սկսվել է գործողության երկրորդ փուլը՝ հունական բանակի պատրաստված անձնակազմի և 30 հրշեջների մասնակցությամբ։

Անձնակազմի բոլոր անդամներն ուկրաինացիներ են։