Լրահոս
Միջազգային
11:28
01.04.22
347

Ուկրաինացի ազգայնականները ավելի քան 4,5 միլիոն խաղաղ բնակչի պատանդ են պահում.ՌԴ ՊՆ

Img default alt hy

Ուկրաինացի ազգայնականները ավելի քան 4,5 միլիոն խաղաղ բնակչի պատանդ են պահում, այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, գրում է «Ռիա նովոստին»:

«Ազգայնականները շարունակում են ավելի քան 4,5 միլիոն խաղաղ բնակիչների պահել Կիևում, Խարկովում, Չեռնիգովում, Սումիում և ավելի քան երկու տասնյակ այլ խոշոր բնակավայրերում՝ որպես «կենդանի վահան», բացի սա՝ 6472 օտարերկրացիներ են որպես պատանդ պահվում՝ շուրջ 18 նահանգներից»,- ասել է ռուս գեներալը: