Լրահոս
Սպորտ
22:40
30.01.23
133

Ուիլյամսի անհավանական ռեկորդային շարքն ընդհատվեց

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ինակի Ուիլյամսը վնասվածքի պատճառով բաց է թողել Լա լիգայի 19-րդ տուրի «Սելտայի» հետ հանդիպումը։

28-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականի ապրիլի 17-ից հետո առաջին անգամ չի մասնակցել Իսպանիայի առաջնության հանդիպմանը։ Ուիլյամսն անցկացրել է 251 խաղ անընդմեջ՝ առանց բացթողումների, ինչը Լա Լիգայի ռեկորդ է:

Գանայի հավաքականի հարձակվողը Բիլբաոյի ակումբում հանդես է գալիս արդեն 9-րդ տարին։