Լրահոս
Հասարակական
16:50
01.04.22
165

Ուղեվարձի փոփոխություն չի լինելու. Հրազդանի քաղաքապետ

Img default alt hy

Հրազդանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին` Սևակ Միքայելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի′ հրազդանցիներ,

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը տրանսպորտի ուղեվարձն այսօրվանից բարձրացրել էր` այն դարձնելով 750 ՀՀ դրամ:

Անընդունելի համարելով հետևյալ գործելաոճը և կարևորելով այն հանգամանքը, որ անհատ տաքսիներից ամենօրյա կերպով օգտվում են բազմաթիվ հրազդանցիներ և ուսանողներ , անմիջապես կապ եմ հաստատել երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ հետ:

Հարգելի համաքաղաքացիներ, սեփականատիրոջ հետ ունեցած խոսակցությունից հետո տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու, և գործելու է նախկին արժեքը՝ 1 անձի համար` 500 ՀՀ դրամ»: