Լրահոս
Իրավական
22:33
21.03.25
234

Ոստիկանությունում ծեծված Տիգրանը գնալու է մինչև վերջ. ՆԳ նախարարի զարմանքն ու խոստումը

 

Քննչական կոմիտեի մոտ են հավաքվել 10-յակ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն արցախցի Տիգրան Ուլուբաբյանի, որի պնդմամբ, Վանաձորի ոստիկանությունում իրեն ծեծել, խոշտանգել են: Այս րոպեներին կոմիտեում առարեսվում են խոշտանգված քաղաքացին ու ոստիկանները: Կոմիտեի մոտ ուժեղացված ծառայություն են անում ոստիկանները: Մինչև առերեսումը Տիգրանի փաստաբանը հանդիպել է Քննչական կոմիտեի նախագահի հետ, որից հետո հայտնել է, թե գոհ է՝ ՔԿ-ում լուրջ են տրամադրված: