Լրահոս
Հասարակական
11:45
28.12.24
393

Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Img default alt hy

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության։

«Հարգելի՛ վարորդներ,

անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ: