Լրահոս
Իրավական
17:32
19.01.23
87

Ոստիկանները Վերին Դվին գյուղում ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

Img default alt hy

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ Վերին Դվին գյուղի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկաններն այցելեցին 53-ամյա տղամարդու տուն: Տանտերը ոստիկաններին ներկայացրեց առանց համապատասխան փաստաթղթերի «ԻԺ-17» տեսակի 16 մմ տրամաչափի հրացան: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են: