Լրահոս
Քաղաքական
21:43
02.05.22
377

Ոստիկաննե՛ր, չեք հասկանու՞մ՝ բիրտ ուժից մենք չենք վախենալու. Արթուր Վանեցյան

Img default alt hy

Ոստիկաննե՛ր, չեք հասկանու՞մ, որ բիրտ ուժից մենք չենք վախենալու․ ավելի ենք ուժեղանալու, ավելի ենք բռունցքվելու, ավելի համառ ենք գնալու պայքարի, որովհետև այս պայքարը մեր հայրենիքի համար է, հայի համար է, այստեղ հայ ոգին է, հայի արժանապատվությունը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում շարունակվող հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Իրավապահների գործողությունները ի զորու չեն կասեցնելու պայքարը, որին ամեն օր նորանոր մարդիկ են միանում։ 

Այսօր ուսանողները միացան մեր պայքարին, շատ բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, պետական համակարգի ծառայողներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ուզում բարձրաձայնել, ասել՝ մենք այստեղ ենք»,- ասել է Վանեցյանը։