Լրահոս
Հասարակական
11:51
28.10.25
830

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք

Img default alt hy

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք, տեղեկացնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմից․

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հոկտեմբեր 30-ին, ժամը 18:00-ին Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի բարեխոսությունը մեր սիրելի Սրբազան հոր, Տեր հոր, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար»: