Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
11.11.21
54

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական կողմը մաքսակետեր է տեղադրել:

«Այսօր»

Առաջիկա քաղաքական գործընթացները Հայաստանում հիմնականում երկու շրջափուլ են ունենալու՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի ստորագրում և սահմանադրական փոփոխություններ:

 «Փաստ»

Արցախի նախագահ Ա. Հարությունյանը փորձում է  պատերազմի պատասխանատվության մեծ բաժինը դնել Ս. Բաբայանի ուսերին, մասնավորապես՝ որ նա է համոզել Փաշինյանին իրականացնել Լելե-թեփեի հայտնի օպերացիան ու ձախողելով` կոտրել է բանակի ողնաշարը, ինչից էլ սկսվել է պարտությունների շարքը։

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման ժամանակ Արեւմուտքին ավելի պակաս ուշադրություն է դարձնում, անտեսում նրանց հետ շփումներն ու նախանշած միջոցառումները, քան իր իսկ բնորոշմամբ «ռուսահպատակ» նախկինները:

«Ժողովուրդ»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղիղ տեքստով ասել է` ինչո՞ւ չեք Արմեն Դարբինյանին հեռացնում այդ պաշտոնից` Ռուսաստանից փող է ստանում, բայց բուհը վերածել է սորոսականների որջի, շրջանավարտներին էլ Եվրոպա է ուղարկում:

«Հրապարակ»

 

Օրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ: