Լրահոս
Մամուլի տեսություն
11:00
12.11.21
70

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը թերթի հետ զրույցում դեռ ամիսներ առաջ ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է Ադրբեջանին անցել:

«Ժողովուրդ»

Սյունիքի երեք գյուղ՝ Շուռնուխը, Բարձրավանը եւ Որոտանը, հայտնվել են շրջափակման մեջ։ Համայնքների բնակիչները խուճապի են մատնվել:

 «Հրապարակ»

Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը ադրբեջանցիները վերածել են խորովածանոցի:

«Ժողովուրդ»

Քաղաքական մեղադրյալների ու կալանավորվածների նկատմամբ չնայած դեռ դատավճիռներ չեն արձակվել, եւ նրանք համարվում են անմեղ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր չկան, բայց իշխանությունը նրանց խոշտանգելու եւ մինչ դատավճիռների արձակումը պատժելու բազում մեթոդներ է կիրառում:

«Հրապարակ»

Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կրճատվել են 9,7 տոկոսով:

«Գոլոս Արմենիի»

 

Օրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ: