Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
12.08.25
69

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Զանգեզուրի միջանցքի երկարության մասին տարբեր թվեր են շրջանառվում, մի մասը նշում է 42 կիլոմետրանոց միջանցքի մասին, մյուսները` 43,5 կմ, ավելի վաղ խոսում էին 32 կմ-ի մասին:

«Ժողովուրդ»

Շահույթի հետևից վազող իշխանությունն այսօր, բացի աղբից, կուտակել է նաև մեծ քանակության թունավոր գազեր օդում, միայն այն բանի համար, որ «աղբ վերամշակելը շահութաբեր չէ»։

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն օրերս հանձնարարել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ թեզեր պատրաստել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման համար, հիմնավորումներ, որոնք «կնվազեցնեն Իրանի մտահոգությունները»` Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր պայմանավորվածությունների վերաբերյալ։

«Հրապարակ»

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հուլիսի 5-ին դատարանում հաղթեց Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Դատարանը հայցը բավարարել էր մասնակիորեն, հայցվոր կողմը դատարանից պահանջել էր 500 հազար դրամ` որպես փոխհատուցում, դատարանը որոշել էր բավարարել 250 հազարը։ Արմեն Ավինյանը այդ  որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

«Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ: