Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
13.08.25
84

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ռուսական տարբեր կաբինետներից հայկական տարբեր շրջանակների փոխանցել են, որ իրենք չեն պատրաստվում ինչ-որ քայլեր անել, եթե կատարվածը հայ ժողովրդի համար «օքեյ է»։

«Ժողովուրդ»

Կառավարությունում մշակվում է մանրամասն «պլան»՝ հանրային կարծիքի մեջ Սամվել Կարապետյանին որպես ՀԷՑ-ի երկարամյա «թալանչի» ներկայացնելու համար։

«Հրապարակ»

Վաշինգտոնյան համաձայնությունները կնքելուց առաջ ադրբեջանական կողմը ոչ միայն երկարատեւ աշխատանք է տարել, այլեւ վերջին շրջանում ուղղակի հոգեբանական գրոհներ է կազմակերպել ՀՀ իշխանությունների ուղղությամբ` իմանալով նրանց բոլոր թույլ կետերը:

«Հրապարակ»

Չնայած ամեն տարի Սյունիքում համայնքների օրվա առիթով միջոցառումներ են կազմակերպվել, սակայն այս տարի ներքին հրահանգ կա, որ մեծ շուքով նշվեն այդ օրերը։ Օգոստոսի 15-ին՝ Գորիսի, 16-ին՝ Կապանի, 24-ին՝ Քաջարանի օրերն են: Որոշվել է սյունեցիներին տոն պարգեւել, իշխանության նկատմամբ դրական վերաբերմունք առաջացնել։

«Ժողովուրդ»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել Չախոյանի վարքն ու գռեհիկ բառապաշարը և արձանագրել  վարքագծի կանոնների առերևույթ խախտման բացակայություն և որոշել դրանց առթիվ չհարուցել վարույթ։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: