Լրահոս
Մամուլի տեսություն
09:48
24.10.25
96

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Իշխանությունը Նաթան սրբազանի զրույցը հանրայնացրեց, որովհետև նա Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրենն է, մնացյալ եկեղեցիների հետ կապերն է իրականացնում․ կարող է դիմել աշխարհի տարբեր եկեղեցիներին, եթե Վեհափառին կալանավորեն: Նրան փորձում են արանքից հանել, որ միջազգային աղմուկ չբարձրանա։ 

«Ժողովուրդ»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ ընթացքի մեջ է որոշակի վարույթ։ 

«Հրապարակ»

Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը Եկեղեցու դեմ արշավի կուրատորն է, պարզվում է՝ ժամանակին իրեն պատեպատ է տվել, որ հենց Միքայել Աջապահյանն իրականացնի իր պսակադրության արարողությունը։ 

«Ժողովուրդ»

Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի ձերբակալությունից մոտ երկու օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները նաեւ ԿԳՄՍ նախարարություն են այցելել, ինչից Անդրեասյանը խուճապի է մատնվել:

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը, որտեղ հարյուրավոր ոստիկաններից մի քանի ժամ է պահանջվել` «մի Վարդան Ղուկասյան» ձերբակալելու համար։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ։