Լրահոս
Մամուլի տեսություն
10:20
25.10.25
97

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»
 

ՔՊ-ական մի «կորիզ» որոշել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի եւ պրոռեկտորի առնչությամբ չարաշահումների թեման քննարկել ՔՊ-ում ու ամեն բան անել՝ ապացուցելու, որ առանց Անդրեասյանի գիտության նրա մտերիմ ընկերուհի Սրբուհի Գեւորգյանը որեւէ քայլի չէր գնա: 

«Հրապարակ»

Մարզպետներին եւ հատկապես Արագածոտնի մարզպետին է հրահանգվել կիրակի մարդկանց ավտոբուսներով հասցնել Հովհաննավանք՝ կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի պատարագին մասնակցելու համար։ 

«Հրապարակ»

Արդյոք գեներալ Մանվելի կնոջ թիմը կհամագործակցի՞ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։ Նազիկ Ամիրյանը, պատասխանել է․«Այս պահին առաջնահերթ խնդիրը բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբումն է»: 

«Հրապարակ»

Էջմիածնում համատարած ազատում են աշխատանքից նրանց, ովքեր ազգակցական, ընկերական որեւէ կապ ունեն ընդդիմադիր թեկնածուների հետ։ 

«Հրապարակ»

«Մեր ձեւով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանքի քննության ժամանակ դատավոր Վարսենիկ Մելքոնյանը կարդացել է կալանքի որոշումն ու ամոթահար դեմքով փախել դահլիճից` հասկացնելով, որ ոչինչ իրենից կախված չէր։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ