Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
10.09.24
115

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Բագրատ Սրբազանը հանդիպել է քաղաքական ուժերի հետ. սեպտեմբերի 22-ին ամեն բան պարզ կդառնա:

«Ժողովուրդ»

«Խաղաղության համաձայնագրի այն տեքստը, որն առաջարկել ենք, ամբողջապես համաձայնեցված տեքստ է։ Ըստ էության՝ ստացվում է տեխնիկապես, որ ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է». ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյան:

«Հրապարակ»

Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. նոր բան են փորձարկում. Արդեն մի քանի ամիս է՝ ձևավորվել է ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն, որը ՖԲ-ում շատ ակտիվ է, նախագահը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ազգականն է` Անդրանիկ Գրիգորյանը, ով Արցախում ԱԱԾ օպեր է եղել:

«Հրապարակ»

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, ՔՊ-ն տժժացել է Սևանի կառավարական առանձնատանը, որտեղ «հյուրընկալվել» էին Փաշինյանի հարկի տակ, բայց հյուրասիրել են ոչ թե տանտերերը, այլ՝ «գերմանական հաշվով»․ յուրաքանչյուրը 25 հազար դրամ գումար է «քցվել», որ ընտանիքը ծախսի տակ չընկնի։

«Փաստ»

«Փորներս կուշտ լինի, տակներս՝ չոր, մնացած ամեն ինչի հերն էլ անիծած»: Սա՛ է փաշինյանական գաղափարաբանությունը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ: