Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
04.04.23
99

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիներն առանց դիմադրության ավելի քան 60 հա տարածք են վերցրել իրենց վերահսկողության տակ։

«Ժողովուրդ»

ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի և ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի տեսանյութը առաջինը տարածել է Տարոն Չախոյանը:

«Հրապարակ»

Ավստրահայ գործարար Գևորգ Գրիգորյանն ասել է, որ պատերազմի ժամանակ իր ուղարկած օգնությունը գնացել է Թուրքիա:

«Ժողովուրդ»

ՔՊ-ն միասնական որոշում ունի՝ ՄԻՊ ընտրելու Անահիտ Մանասյանին:

«Հրապարակ»

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լ. Մակունցն օրեր առաջ դեսպանատանն ընդունել է մի խումբ ինքնակոչ «դաշնակցականների»:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: