Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
02.02.23
95

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության հիմքում ներկայացրել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» հաց հասցրած, հանրությանը հայտնի դարձած Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան գործը:

«Ժողովուրդ»

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը 2022 թ-ի դեկտեմբերին հանդիպել են Արարատի մարզում՝ հայ-թուրքական սահմանի մոտ:

«Հրապարակ»

Որոշ խաղաղապահներ նաև սկսել են հարստանալ Արցախի ողբերգության վրա և բեռների մի մասը տեղափոխում են համապատասխան վճարի դիմաց:

«ժողովուրդ»

Բյուջեն 806 միլիոն դրամով ծանրաբեռնվել է պաշտոնյաների անվտանգությամբ զբաղվող ՊՊԾ ծառայողների համար:

«Փաստ»

Իշխանությունն ունի բավականին երկար ցուցակ, որտեղ ընդգրկված են մի շարք սփյուռքահայ ակտիվիստներ, հանրային գործիչներ, որոնք գտնվում են թիրախում։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ: