Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
25.01.23
74

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»
Իշխանականները, երկրի առաջ ծառացած մարտահրավերները թողած, քննարկում են ընդդիմադիրներին մանդատից զրկել-չզրկելու հարցը:

«Հրապարակ»
Փաշինյանականները Պապիկյանին հասկացրել են, որ չունի նախկին աջակցությունը, քանի որ առաջնորդը ևս այլևս հիացած չէ նրանով:

«Ժողովուրդ»
ՊՆ-ն Ազատ գյուղի ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրն իր կարիքների համար մարդատար ավտոմեքենաներ է գնել:

«Հրապարակ»
Ռուբեն Վարդանյանը խանգարում է Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին, ուստի ամեն ինչ անելու են նրան մրոտելու համար:

«Ժողովուրդ»
ՀՖՖ-ում ու ենթակա կառույցներում աննկարագրելի «բառդակ» է, իսկ աշխատակիցների գերակշիռ մասը սկսել է երանի տալ նույնիսկ «հանրապետական» շրջանին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ: