Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
20.01.23
68

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Դասակի հրամանատարը հերքեց Ն. Փաշինյանին՝ ասելով, որ դեպքից ժամեր առաջ է եղել կացարանում, այնտեղ բենզին չի եղել, իսկ վառարանը միշտ վառել են թղթով։

«Ժողովուրդ»

2023-ի տոնական միջոցառումների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց սահմանը պաշտպանող ու երկրի անվտանգությունը հսկող 18-ամյա զինվորը տանն անգամ չնմանվող ինչ-որ կացարանում է բնակվում:

«Հրապարակ»

Զոհերի հարազատներին ու վիրավորներին ո՛չ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր երեկվա դրությամբ այցելել, ո՛չ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հրապարակ»

Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի պահանջները չի ընդունել:

«Ժողովուրդ»

Օտարերկրացիները Հայաստանում կկարողանան առանց լիցենզիա ստանալու՝ բիզնես գործունեությամբ զբաղվել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ: