Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
02.12.22
106

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Հայրենի ոստիկանությունը մտադիր է վերահսկել շարքային քաղաքացիներին, հետևել շարժերին։

«Ժողովուրդ»

305 հազար դոլար. Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին անանուն նվիրատվությունները շարունակվում են:

«168 Ժամ»

Աղքատության մակարդակը մեր երկրում, ըստ աղքատության վերին գծի, հասնում է 45,7 տոկոսի։

«Ժողովուրդ»

Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործը դոփում է տեղում:

«Հրապարակ»

Այսօր Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունն ասուլիս է տալու, որ բացատրի, թե ինչու են «դռելն» առել՝ ընկել հրապարակի զարդանախշերի և հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի «ջանին» ու 8 հազար անցք
բացել, որ բոլ-բոլ լույսեր տեղադրեն և կառավարության «մութ օրերը» լուսավորեն։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի հետ: