Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
30.11.22
93

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«News.am»

Ադրբեջանը գնալով ավելի է մոտիվացվում ուժ կիրառելու համար, որպեսզի ցուցադրի իր լծակները:

«Ժողովուրդ»

Խորհրդարանական ընդդիմությունը դեկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել՝ քննարկելու «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը՝ ընդդեմ Ադրբեջանի խորհրդարանի՝
2022 թ-ի նոյեմբերի 8-ի հայտարարության:

«Հրապարակ»

Վերին Լարսի անցակետում 1600 ավտոմեքենա փակուղու մեջ է:

«Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանը նպատակ ունի հասնել այն բանին, որ քովիդի դեմ պայքարի շրջանակներում իրականցված յուրացումները ամբողջ ծավալով չբացահայտվեն:

«Հրապարակ»

Երևանն ամանորյա տեսքի է բերվում խցանումներով, աղմուկ-աղաղակով և 650 հազար դոլարով:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ: